Աղջիկների սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ


Աղջիկների սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ

Բորբոքային հիվանդությունները գինեկոլոգիական հիվանդությունների  աղջիկների մոտ ղբաղեցնում են առաջին տեղը, 1-9 տարեկանների մոտ և համարվում են կնոջ օրգանիզմի հիմնական ֆունկցիաների խանգարման պատճառ: Մինչև 9 տարեկան աղջիկների մոտ նկատվում է վուլվովագինիտ կապված վուլվայի փխրունություն, հեշտ վնասվելու և հեշտոցի ինքնամաքրման բացակայության հետ  այդ տարիքում: Վուլվագինիտ առաջացնում են ստաֆիլակոկերը, ստրեպտոկոկերը, աղիքային ցուպիկը, երբեմն գոնոկոկերը, տիխոմոնադները, սնկերը: Վուլվագինիտին կարող են նպաստել ոչ ճիշտ խնամքը սեռական օրգանների, մեծահասակների հետ նույն հիգիենայիպարագաների օգտագործումը: Վուլվագինիտ կարող է նկատվել մի շարք սոմատիկ հիվանդությունների ժամանակ, որոնք ունեն ինֆեկցիոն ծագում, էնդոկրին խամգարումները: Սուր վուլվովագինիտի դեպքում աղջիկները գանգատվում են քորից, այրոցից, քայլելու ժամանակ ցավից, միզարձակման ժամանակ ցավերից: Արտքին սեռական օրգանների զննման ժամանակ հայտնաբերվում է հիպերեմիայի վուլվայի այտուցվածություն, հեշտոցից թարախային արտադրություն: Դիֆտերիայի վուլվագինիտի դեպքում լորձաթաղանթի վրա երևում են գորշ թաղանթներ, որը պոկվելուց լինում է արյունահոսող մակերես: Սնկային վուլվագինիտի ժամանակ լինում է լոռանման, թարախային արտադրություն: Անամնեզը հավաքելուց պարզում են ուղեկցող հիվանդությունները, նախատրամադրող ֆակտորները: Հարուցիչը պարզելու համար կատարում են հեշտոցի քսուկի բակտերիոսկոպիկ քննություն, կղանքը` որդերի ձվերի վերաբերյալ: Ներքին սեռական օրգանների բորբոքումներից աղջիկների մոտ կարող է լինել աջակողմյան հավելումների բորբոքում` որպես ապենդիցիտի բարդություն: Մանկական պոլիկլինիկայի բժիշկը և բուժքույրը պետք է իմանան, որ աղջիկների մոտ կարող է լինել նաև գինեկոլոգիական կոնսուլատցիային:
Գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը աղջիկների մոտ կատարվում է կախված հիվանդության էթիոլոգիայից, ուղեկցող ընդհանուր հիվանդություններ բնույթից:

0 մեկնաբանություն(ներ):