Դեղաբանություն


Դեղաբանությունը (ֆարմակոլոգիան) գիտություն է, որն ուսումնասիրում է դեղանյութերի ազդցությունը օրգանիզմի վրա:
Դեղաձևեր
Դեղային կոչվում են այն նյութերը, որոնք օրգանիզմի վրա թողնում են բուժիչ արդյունք և օգտագործվում են հիվանդների բուժման և տարբեր հիվանդությունների կանխարգելման և ախտորշման համար:
Դեղապատրաստուկներ. պատրաստուկը, որը բաղկացած է մեկ կամ մի քանի դեղանյութերից, որոնք թողարկվում են որոշակի դեղաձևերով:
Դեղաձևեր. դեղապատրաստուկի որոշակի քանակը, որն ունի ընդունման համար հարմար ձև, կոչվում է դեղաձև:
Դեղաձևերը լինւմ են արտաքին և ներքին օգտագործման:
Ըստ ֆիզիկական ձևի լինում են փափուկ, կարծր, հեղուկ:
Կարծր դեղաձևեր
Դեղահաբեր, հաբեր,դրաժեներ, փոշիներ
(Tabulettae)
Դեղահատերը դոզավորված կարծր դեղաձևեր են, որոնք ստացվում են դեղագործական գործարաններում` դեղանյութերի մալման միջոցով:
Դրաժե
Դոզավորված կարծր դեղաձև է ներքին ընդունման համար, որը ստացվում է շաքարհատիկների  վրա դեղանյութի և օժանդակ նյութի շերտավորումով: Նրանք ունեն գնդի ձև,հարթ մակերես:
Փոշիներ
Սովորությամբ օժտված կարծր դեղաձևեր են, որոնք օգտագործվում են արտաքին և ներքին օգտագործման համար:
Տարբերում են պարզ, և բարդ փոշիներ:
Ըստ ձևի լինում  են դոզավորված և չդոզավորված:
Հեղուկ դեղաձևեր
Լուծույթներ, ջրաթուրմեր, խաշուկներ, էմուլսիաներ, սուսպենզիաներ, խառնուրդներ
Լուծույթներ
Բաղկացած են լուծիչից և նրա մեջ լուծված նյութից:
Էմուլսիաներ
Էմուլսիաները  դեղաձևեր են, որոնք կազմված են փոխադարձաբար իրար մեջ չլուծվող  2 հեղուկներից: Օգտագործում են արտաքին և ներքին օգտագործման համար:
Սուսպենզիաներ
Կախույթներ
Կախույթները  բաղկացած են հեղուկից և նրա մեջ կախված վիճակում գտնվող դեղանյութերի մասնիկներից: Կխույթները օգտագործում են նրքին, արտաքին և ներմկանային ձևով:
Միքստուրաներ
Խառնուրդներ
Միքստուրաները հեղուկ դեղաձևեր են, կազմված` հեղուկ, կարծր դեղաձևերից:
Օգագործելուց առաջ թափահարում են, ներքին օգտագործման համար է:
Բուսահումքերի արտազատուկներ

0 մեկնաբանություն(ներ):