Փաստեր, որոնց շուրջ արժե խորհել


  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակն ընդգրկել է ամբողջ աշխարհը: Այսօր ՁԻԱՀ-ը մտնում է աշխարհում մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդությունների հնգյակի մեջ: Աշխարհում ամեն րոպե ՁԻԱՀ-ից մահանում է 5 մարդ:
  • Համաճարակն արդեն խլել է ավելի քան 20մլն մարդկային կյանք:
  • Աշխարհում ամեն օր 14000 մարդ է վարակվում ՄԻԱՎ-ով:
  • 2004թ. դեկտեմբերի դրությամբա աշխարհում արդեն ապրում է 39,4մլն ՄԻԱՎ վարակակիր:
    Նրանցից յուրաքանչյուր 10-րդ-ը վարակվել է չնախատեսված ասեղների կամ ներարկիչների օգտագործման միջոցով:
  • 2005թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 332 ՄԻԱՎ վարակակիրներ, որոնցից 315-ը` ՀՀ քաղաքացիներ: Գրանցված ՄԻԱՎ վարակակիրների ընդհանուր կազմում գերակշռում են տղամարդիկ` 244 դեպք, կանանց մոտ արձանագրվել է 71 դեպք: ՄԻԱՎ վարակակիրների զգալի մեծամասնությունը 20-39 տարիքային խումբն է:

    Հաշվարկային տվյալներով ՀՀ-ում կա 2800-3000 ՄԻԱՎ վարակակիր

  • ԱՊՀ երկրենրի քաղաքների փողոցներով քայլող հարյուր անցորդներից մեկը ՄԻԱՎ վարակակիր է. մեծամասնությունը ՄԻԱՎ-ով վարակվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով:

  • ՀՀ-ում գրանցված ՄԻԱՎ վարակակիրների գերակշռող մասը վարակվել է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով: Այդ ճանապարհով բոլոր վարակվածները տղամարդիկ են, ընդ որում` նրանց մի մասը ժամանակավոր բնակվել է ՌԴ-ում և Ուկրաինայում:



    Թեման վերցրված է` ՁԻԱՀ-ի Հայկական ազգային Հիմնադրամ, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն...

0 մեկնաբանություն(ներ):