Մանրէների մորֆոլոգիան


Մանրէների մորֆոլոգիան
Մանրէները անզեն աչքով անտեսանելի են, և դասակարգվում են` նախակենդանիներ, վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, սպիրոէտաններ, ռիկենստիաներ և այլն: Մանրէների մեծ մասը կարևոր դեր է խաղում  մարդու, բույսերի և կենդանիների կյանքում, արդյունաբերության և գյուղատնտեսության մի շարք բնագավառներում:
Մանրէների շատ տեսակներ էվոլուցիոն պրոցեսում ձեռք են բերել ախտածին հատկություններ և առաջացնում են մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդություններ: Սակայն ավելի մեծ տարածում ունեն ոչ ախտածին մանրեները, որոնք մեծ դեր են խաղում մահացած օրգանիզմների մնացորդների քայքայման պրոցեսում: Որոշ մանրէներ մարդու և կենդանիների օրգանիզմների մշտական բնակիչներն են, և վնաս չէն պատճառում մակրոօրգանիզմին սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման պայմաններում` թեր սնուցում, մրսածություն, դրանք ձեռք են բերում ախտածին հատկություններ և կոչվում են պայմանական ախտածին մանրէներ:

0 մեկնաբանություն(ներ):