Մանրէների սնուցումը

Մանրէների բջջում նրանց բնորոշ օրգանական նյութերի սինթեզի համար անհրաժեշտ են նյութեր, որը նրանք ստանում են սնուցման միջոցով:
Օրգանական նյութերը կազմված են թթվածնից, ջրածնից, ածխածնից,  ազոտից:
Թթվածինը և ջրածինը  մանրէները ստանում են ջրից, իսկ ածխածինը և ազոտը օրգանական և անօրգանական նյութերից:
Ըստ ածխածնի և ազոտի աղբյուրի, կենդանի բջիջները բաժանվում են 2 խմբի` ավտոտրոֆ և հետերոտրոֆ:
Ավտոտրոֆ բջիջները  ածխածին և ազոտ ստանում են անօրգանական նյութերից CО2
 , հանքային աղեր N2
Հետերոտրոֆ  բջիջները ածխածին և ազոտ են պատրաստի օրգանական նյուրերից: Հետերոտրոֆները բաժանվում են 2 խմբի` 
1.Սապրոֆիտներ, որոնք օգտագործում են մահացած բջիջների օրգանական նյութը:
2.Պարազիտներ, որոնք օգտագործում են կենդանի  բջջի օրգանական նյութերը:
Այս խմբին են պատկանում պաթոգեն մանրէները:

0 մեկնաբանություն(ներ):