Սեռական հորմոններ և դրանց ազդեցությունը տղամարդկանց և կնոջ օրգանիզմի վրա

Հորմոն բառը հունարեն է, և նշանակում է գրգռիչ: Հորմոնները որոնք ներզատական գեղձերի բջիջների կողմից արտադրվում են և անմիջապես անցնում արյան մեջ, որի օգնությամբ տեղափոխվում և հասնում են համապատասխան օրգաններին, որոնց վրա առանձնահատուկ ներգործություն են ցուցաբերում:
Իգական սեռական հորմոններ
Իգական սեռական հորմոններ են` էստրոգենը, պրոգեստերոնը, անդրոգենները:
Էստրոգեն հորմոններն են`էստրոնը, էստրիոլը, էստրոդիոլը:
Սաղմնային շրջանում սրանք ապահովում են սեռական դիֆերենցումը, արտաքին և ներքին սեռական օրգանների ձևավորումը:
Հետսաղմնային շրջանում այս հորմոնը սկսում է գործել, սեռական հասունացման շրջանում: Եվ շարունակում է գործել մինչև սեռական ֆունկցայի մարումը:
Էստրոգենների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
1. Սեռական հասունացման շրջանում նպաստում է արգանդի, հեշտոցի, արտաքին սեռական օրգանների աճման և զարգացման, II սեռական նշանների առաջացմանը:
2. Բարձրացնում է արգանդի մկանների տոնուսը, ուժեղացնում է նրա զգայունությունը, այն նյութերի նկատմամբ, որոնք կրճատում են արգանդը:
3.Բարձրացնում է արգանդի լորձաթաղանթի պրոֆիլերացիան (բազմացումը):
4.Խթանում է կաթնագեղձերի ֆունկցիան և զարգացումը միաժամանակ ուժեղացնում է սեռական զգացողությունը:
Դեղին մարմնի հորմոն պրոգեստերոն` ազդեցությունը օրգանիզմի վրա`
1. Արգանդի լորձաթաղանթում առաջացնում է փոփոխություններ, որոնք նրան նախապատրաստում է հղիության սեկրեցիայի փուլին:
2.Պրոգեստերոնը ընկճում է արգանդի գրգռականությունը, արգանդի կրճատման գործունեությունը և խթանում է հղիության զարգացմանը:
3.Ֆոլիկուլների հորմոնի հետ պրոգեստերոնը նպաստում է կաթնագեղձերի նախատրամադրմանը և կաթի սեկրեցիային:
Պրոգեստերոնը համարվում է հղիության հորմոն:


Արական սեռական հորմոնները:
Ամորձիները արտազատում են տեստոստերոնը, անդրոգենները քիչ քանակությամբ նաև էստրոգեններ:
Անդրոգենների ազդեցությունը
1.Ստեղծում են տղամարդու բնավորությունը, տոկունությունը, ցավի նկատմամբ դիմացկունությունը, լարվածությունը:
2.Անաբոլիկ ազդեցությունը, բարձրացնում է օրգանիզմի սպիտակուցների սինթեզը, մկանային համակարգի զարգացումը:
3.Խթանում են հեմոպոեզը, հեմոգլոբինը, տղամարդկանց մոտ ավելի բարձր է քան կանանց մոտ, ամրացնում է անոթների պատերը:
Ամորձիների արտազատող ֆունկցիան խթանում է հիպոֆիզի առաջնային բլթի գոնոդոտրոպ հորմոնի կողմից:  Գոնոդոտրոպ հորմոնի ազդեցությամբ աճում են պարենխիմատոզ բջիջները: Ամոձիները զգայուն են և վնասվում են ինֆեկցիոն հիվանդություններից` խոզուկ, ռադիոակտիվ ճառագայթներ:
Ընկճվում է սպերմատոգենեզը սպերմատազոիդների առաջացմանը:




















0 մեկնաբանություն(ներ):